Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ստանձնում է Լիբիայում թռիչքազերծ գոտու հաստատման գործողության հրամանատարությունը


Լիբիայում շարունակվում են այդ երկրի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ ռազմական գործողությունները:

ՆԱՏՕ-ն իր վրա է վերցնում Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի հաստատելու գործողության հրամանատարությունը: Ավելի վաղ ռազմական գործողությունները ղեկավարում էր Միացյալ Նահանգները:

Այդուհանդերձ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հստակ հասկացրել է, որ ռազմական գործողությունների որոշ ասպեկտներ դեռեւս մնում են կոալիցիոն ուժերի հրամանատարության ներքո:

Արաբական Միացյալ էմիրությունները հայտնել է միջազգային կոալիցիոն ուժերին 12 կործանիչով աջակցելու պատրաստակամության մասին:

Ավելի վաղ Քաթարն էր կոալիցիոն ուժերին տրամադրել երկու կործանիչ եւ ռազմական երկու բեռնատար օդանավ:

Աֆրիկայում ամերիկյան զորքերի հրամանատարության տվյալներով` անցած գիշեր Քադաֆիի կողմնակիցների դիրքերի ուղղությամբ արձակվել է 14 թեւավոր հրթիռ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG