Մատչելիության հղումներ

Կամերային նվագախմբի նոր ղեկավարը ֆրանսաբնակ հայ երաժիշտ է


Վահան Մարտիրոսյանը` կենտրոնում

Վահան Մարտիրոսյանը` կենտրոնում

Մեկ եւ կես տարի դադարից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբն ունի նոր գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, ով աշխատանքի է անցնում նոր գաղափարներով, առաջարկներով ու ծրագրերով: Ազգությամբ հայ, ֆրանսաբնակ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը Փարիզում է ապրում 1992-ից:

Լինելով երաժիշտ` Վահան Մարտիրոսյանը 15 տարեկանից տարվել է նաեւ դիրիժորի աշխատանքով. պարբերաբար որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարում է աշխարհի տարբեր երկրների սիմֆոնիկ եւ կամերային նվագախմբեր: Այժմ էլ չի կարողանա մշտապես լինել Հայաստանում, քանի որ բնակվում է Փարիզում եւ տարբեր երկրներում հանդես գալու հրավերներ ստանում:

Նոր գեղարվեստական ղեկավարը չի պատրաստվում նվագախմբի երաժիշտների փոփոխություններ կատարել: Երեք երաժշտի պակաս ունեն` երկու ջութակահար ու մեկ դաշնակահար, որոնց ընտրելու համար մրցույթ են հայտարարելու:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավարի ու դիրիժորի հետ նվագախմբի առաջին համերգը նախատեսված է մարտի 28-ին:

XS
SM
MD
LG