Մատչելիության հղումներ

Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան կկայանա վեցերորդ անգամ


«Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան 6-րդ միջազգային օլիմպիադան» այս տարի կանցկացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Օլիմպիադայի նպատակն է բացահայտել տարածաշրջանի մինչեւ 30 տարեկան շնորհալի ճարտարագետներին, ովքեր Հայաստանում զբաղվում են միկրոէլեկտրոնային նախագծմամբ:

Օլիմպիադան միջազգային ճանաչում է ստացել երկու տարի առաջ, երբ մասնակիցներ են ներգրավվել Ռուսաստանից, Ուկրաինայից եւ աշխարհի 5 երկրներից: Այս տարի նախատեսվում է կրկնապատկել մասնակիցների թիվը` ուսանողներ ներգրավելով եւս 3 մայրցամաքներից:

Օլիմպիադայում հաղթող ճանաչված երիտասարդնեը կարժանանան մրցանակների. առաջին կարգի մրցանակը նոութբուք է, երկրորդը` 300 հազար դրամ, երրորդը` 150 հազար դրամ: Կան նաեւ այլ հատուկ մրցանակներ:

«Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան 6-րդ միջազգային օլիմպիադան» անցկացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը:

XS
SM
MD
LG