Մատչելիության հղումներ

Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանում վերսկսվել են վթարի վերացման աշխատանքները


Ճապոնիայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վթարված «Ֆուկուշիմա» ատոմակայանում վերսկսվել են վթարի վերացման աշխատանքները, որ դադարեցվել էին ռեակտորներից արտանետվող ծխի պատճառով:

Այսօր հայտնի է դարձել, որ ատոմակայանի երկու աշխատակիցներ հիվանդանոց են տեղափոխվել ճառագայթահարման պատճառով:

Ճապոնիայում չեն դադարում ստորգետնյա ցնցումները. երկրի հյուսիսում այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել` 6 մագնիտուտ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG