Մատչելիության հղումներ

Շփման գծում վերջին օրերին երկու ադրբեջանցի զինծառայող է սպանվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին երկու ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը երեկ հայտնել է, թե 25-ամյա Սամիր Աղաեւը զոհվել է հայկական կողմից արձակված կրակոցից` շփման գծի Ֆիզուլիի հատվածում:

Աղաեւի սպանության մասին հաղորդում է նաեւ «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` նշելով, որ սա Ղարաբաղյան հակամարտության գոտում զինծառայողի զոհվելու ութերորդ դեպքն է այս տարվա ընթացքում:

Ադրբեջանական ANS Press-ը, իր հերթին, այսօր հաղորդում է շփման գծի Թերթերի ուղղությունում 20-ամյա զինծառայող Էլնուր Մամեդովի սպանության մասին:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Մամեդովը մահացել է մարտի 21-ի երեկոյան` գլխին ստացած հրազենային վիրավորումից, ինչպես ենթադրում են նրա հարազատները` դիպուկահարի կրակոցից:

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը, սակայն, ուշացումով է հաստատել, թե զինծառայողը սպանվել է հայկական կողմից արձակված կրակոցից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG