Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ավտոճանապարհների վրա երեկ ձնաբքեր են արձանագրվել


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ` չորեքշաբթի օրը ահազանգեր են ստացվել երկրի որոշ ավտոճանապարհների վրա ձնաբքերի, ձնակույտերի վերաբերյալ:

Մասնավորապես, ժամը 12.10-ին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր վարած ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ հայտնվել է ձնաբքի մեջ:

Նույն օրը ժամը ժամը 14.00-ին մեկ այլ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան ձնակույտի մեջ է հայտնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր - Ջերմուկ ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրում:

Ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել եւս մեկ ավտոմեքենայի` Սիսիան - Երեւան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Սառնակունք գյուղի մոտ ձնաբքի մեջ հայտնվելու մասին:

Փրկարարների, իսկ վերջին դեպքում` «Սիսիանի ճանշին» ընկերության աշխատակիցների ուժերով, ահազանգած քաղաքացիների, ինչպես նաեւ ձնաբքերի ու ձնակույտի մեջ հայտնված այլ ավտոմեքենաներ դուրս են բերվել ճանապարհների երթեւեկելի հատվածներ:

Այսօր առավոտյան Հայաստանում փակ կամ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG