Մատչելիության հղումներ

Բացվել է նախագահի երիտասարդական մրցանակին հավակնողների աշխատանքների ցուցահանդես


ՀՀ նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակի «Կերպարվեստ եւ կինո» անվանակարգի համար մրցույթում 83 հավակնորդներից եզափակիչ փուլ են անցել 27-ը. նրանց աշխատանքները ցուցադրվում են Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում:

«Կերպարվեստ եւ կինո» անվանակարգի հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 30-ին` 11 անդամներից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրիի փակ քվեարկությունից հետո: Արդյունքներն ամփոփվելու եւ հայտարարվելու են միայն Նախագահի հաստատումից հետո:

Մրցանակակիրները կստանան վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցույթին ներկայացված էին գեղանկարչության, լուսանկարչության, գրաֆիկայի եւ կինոյի ասպարեզում հանդես եկող ուսանողների աշխատանքները, եզրափակիչ փուլ հասած հայտերում գերակշռում են գեղանկարն ու գրաֆիկան:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG