Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդները պահանջ են ուղղել ԵԱՀԿ նախագահին եւ Մինսկի խմբի համանախագահներին


«ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը եւ «Միասին» երիտասարդական շարժումը հայտարարություն են տարածել` ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսից եւ Մինսկի խմբի համախանագահներից պահանջելով խստորեն դատապարտել Սոչիում ձեռք բերած պայմանավորվածությունների` Ադրբեջանի կոպիտ խախտման փաստերը, որոնց հետեւանքով զոհվել են հայ զինծառայողներ:

Շաբաթներ առաջ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման հետեւանքով զոհվածներից է նաեւ ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող Ահարոն Հայրապետյանը:

Հայ երիտասարդները Մինսկի խմբի համանախագահներից պահանջում են անցկացնել անաչառ հետաքննություն նշված փաստերի վերաբերյալ, նաեւ կոչ են անում, որ Աժուբալիսը հանդես գա համապատասխան հրապարակային հայտարարությամբ:

XS
SM
MD
LG