Մատչելիության հղումներ

Կուչման հերքում է իր առնչությունը լրագրողի սպանությանը


Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման այսօր հերքել է իր առնչությունը լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը:

Դատախազությունում հարցաքննությունից առաջ Կուչման լրագրողներին ասել է, որ իրեն «հանգիստ» է զգում, քանի որ «չի զգում իր մեղքը»:

Գոնգաձեի սպանության կապակցությամբ Կուչմայի դեմ քրեական գործ հարուցելու մասին Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է երեկ: Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինի փոխանցմամբ` նախկին նախագահը մեղադրվում է «իշխանությունը չարաշահելու եւ ներքին գործերի նախարարության պաշտոնյաներին անօրինական հրահանգներ տալու համար, ինչը հանգեցերել է լրագրողի սպանությանը»:

«Ուկրաինսկա պրավդա» ինտերնետային պարբերականի լրագրող Գեորգի Գոնգաձեն իր հրապարակումներում խստորեն քննադատում էր Լեոնիդ Կուչմային: 2000 թվականին նա անհետացավ Կիեւից: Ամիսներ անց լրագրողի գլխատված մարմինը հայտնաբերվեց Կիեւին մերձակա անտառներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG