Մատչելիության հղումներ

Եմենի նախագահը զգուշացնում է քաղաքացիական պատերազմի վտանգի մասին


Եմենի նախագահ Ալի Աբդալա Սալեհը զգուշացրել է, որ «պետական հեղաշրջման» փորձը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։

Նախօրեին մի քանի բարձրաստիճան զինվորականներ հայտարարել են ընդդիմությանը աջակցելու մասին։

Երկրի հարավարեւելյան Էլ-Մուքալա քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել կանոնավոր բանակի եւ երկրի նախագահին աջակցող գվարդիայի զինծառայողների միջեւ։ Հաղորդվում է, որ բախումների հետեւանքով երկու զինվոր է զոհվել։

Ուրբաթ օրը երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 52 մարդ էր զոհվել, որից հետո երկրով մեկ զանգվածային բողոքի ալիք է բարձրացել։

Ավելի քան մեկ ամիս առաջ սկսված ակցիաների մասնակիցները պահանջում են Ալի Աբդալա Սալեհի հրաժարականը, որն արդեն 32 տարի զբաղեցնում է նախագահի պաշտոնը։


Երկրի նախագահի մամուլի քարտուղարը Ռոյթերզին այսօր ասել է, թե նախագահը համաձայն է պաշտոնից հեռանալ խորհրդարանական ընտրություններից հետո, այս տարեվերջին, կամ 2012 թվականի հունվարին։

Ընդդիմությունը չի ընդունել այս տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG