Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել


Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ քրեական գործ է հարուցվել ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով։ Երեքշաբթի օրը այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը։

Ի պատասխան լրագրողների հարցերի, թե հատկապես ո՞ր հոդվածով է գործը հարուցվել, Կուզմինը ասել է. - «Կուչման մեղադրվում է անօրինական հրահանգներ տալու համար, որոնք հանգեցրել են լրագրողի սպանությանը»։

Ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն սպանվել էր, գլխատվել ու Կիեւին մերձակա անտառում թաղվել 2000 թվականին։

Նրա սպանության գործի քննությունը ավելի քան 10 տարի շարունակվում է։ Այս ընթացքում մի քանի առանցքային վկաներ մահացել են կասկածելի հանգամանքներում։ 2008 թվականին երկարատեւ ազատազրկման են դատապարտվել քրեական հետախուզության երեք աշխատակիցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG