Մատչելիության հղումներ

Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ընդունել է Հայաստանի նախագահը


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ուրախ եմ, որ վերջին երկու-երեք տարիներին բարձր մակարդակի մեր շփումները շարունակվում են: Բնականաբար, դրանք օգնում են հարաբերությունների խորացմանը», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Երկուստեք կարեւորվել է այս տարի նախատեսված` Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի այցը Հայաստան: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նախագահի հետ գործարարների այցը Հայաստան եւ հայ գործընկերների հետ շփումները լավ հնարավորություն են տնտեսական համագործակցության զարգացման ու երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Հեռանկարային է համարվել մշակույթի, զբոսաշրջության ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում գործակցությունը:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ Եվրամիության հետ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG