Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ղարաբաղը մասնակցել են Լոս Անջելեսի զբոսաշրջային միջոցառմանը


Մարտի 19-20-ը Հայաստանն ու Ղարաբաղը երկրորդ անգամ մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում տասնյակ հազարավոր այցելուներին ներկայացրել են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող լավագույն հանգստավայրերը:

Հայաստանն ու Ղարաբաղը միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ եւ ներկայացել միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանել են Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվել են տեղեկատվական գրքույկներ:

LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշել է, որ ինչպես անցած տարի` այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG