Մատչելիության հղումներ

Կոալիցիոն ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Քադաֆիի զորամիավորումներին


Երրորդ գիշերն է` կոալիցիոն ուժերը Լիբիայում հարվածներ են հասցնում գնդապետ Մուամար Քադաֆիին հավատարիմ զորամիավորումներին:

Քադաֆիի վարչակազմի հավաստմամբ` այդ հարվածների հետեւանքով զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` գիշերվա ընթացքում պայթյունների ձայներ են լսվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Մուամար Քադաֆիի նստավայրի մոտ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգների առաջնորդող դերը Լիբիայում ոչ թռիչքային գոտու հաստատման գործում կարճ է լինելու եւ շուտով կփոխանցվի մեկ ուրիշի:

Միեւնույն ժամանակ, Օբաման վերահաստատել է Սպիտակ տան դիրքորոշումը, թե գնդապետ Քադաֆին պետք է հրաժարական ներկայացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG