Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Թատրոն-X» փառատոնը


Չորրորդ «Թատրոն-X» փառատոնի մամլո ասուլիսը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ
Չորրորդ «Թատրոն-X» փառատոնի մամլո ասուլիսը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ

«Թատրոն-X» չորրորդ հանրապետական փառատոնին այս տարի մասնակցում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի 31 թատրոններ ու թատերախմբեր. առաջին տարվա համեմատությամբ քառապատկվել է մասնակիցների թիվը:

Փառատոնի սկզբունքի համաձայն` ներկայացումներին հաջորդում են քննարկումները, որոնց մասնակցում են ոչ միայն մասնագետները, այլեւ շարքային հանդիսատեսը:

Այս տարի հատկապես ակտիվ են անկախ երիտասարդական թատերախմբերը: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին 2011-ի ծրագրում հատկապես գոհացրել է բազմաժանրությունը:

Փառատոնն ունի նաեւ մարզային փուլ եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 28-ը, հիմնական աջակիցը մշակույթի նախարարությունն է:

XS
SM
MD
LG