Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Ռուսաստանում է


Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

Նա հայտարարել է, որ երկու երկրները տեսանելի առաջընթացի են հասել երկկողմ հարաբերություններում:

Գեյթսը գոհունակություն է հայտնել Աֆղանստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հարցերում Ռուսաստանի աջակցության կապակցությամբ:

Պենտագոնի ղեկավարը պաշտոնական Մոսկվային հատուկ շնորհակալություն է հայտնել Լիբիայի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո չկիրառելու համար:

Վաղը Գեյսթը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG