Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 21-ը անտառների պաշտպանության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ Թեղուտի պաշտպանության խումբը հաղորդագրություն է տարածել` ընդգծելով, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%:

Բնապահպանները նշում են, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ»:

Անտառների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` Թեղուտի պաշտպանության խումբը պահանջում է կառավարությունից «դադարեցնել երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը»:
XS
SM
MD
LG