Մատչելիության հղումներ

Մոնիտորինգ-հետաքննությունը չի կայացել` Ադրբեջանի հրաժարվելու պատճառով


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին ծրագրված մոնիտորինգ-հետաքննությունը, որը Ղարաբաղի իշխանությունների առաջարկով իրականացվելու էր Ասկերանի ուղղությամբ` մարտի 17-ին տվյալ հատվածում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի զոհվելու կապակցությամբ, չի կայացել` Ադրբեջանի հրաժարվելու պատճառով:

Հաղորդելով այդ մասին` Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը` կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, ստիպված է եղել միջադեպի քննություն անցկացնել միակողմանի կարգով: Ղարաբաղի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դիտարկման խմբին մանրամասներ են ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վերաբերյալ, որի հետեւանքով զոհվել է Ղարաբաղի բանակի զինծառայողը:

Նույն աղբյուրի վկայությամբ` ԵԱՀԿ-ի առաքելության հեռանալուց րոպեներ տվյալ կետի ուղղությամբ դիպուկահար կրակոցներ են արձակվել ադրբեջանական կողմից, ինչի մասին իրազեկվել է դեսպան Կասպրչիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG