Մատչելիության հղումներ

Ֆուկուշիմայի երկու ռեակտորների էլեկտրասնուցումը վերականգնվել է


Ճապոնացի մասնագետները կարողացել են վերականգնել Ֆուկուշիմայի վնասված ատոմակայանի թիվ 1 եւ թիվ 2 ռեակտորների էլեկտրասնուցումը, ինչը թույլ կտա ի վերջո միացնել դրանց հովացման համակարգերը։

Սակայն, մասնագետների փոխանցմամբ, թիվ 3 եւ թիվ 4 ռեակտորների հովացման համակարգերի աշխատանքը վերականգնելու համար կպահանջի մի քանի օր։

Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ միջուկային ճգնաժամը հաղթահարելուց հետո Ֆուկուշիմայի ատոմակայանը ընդհանրապես փակվելու է։

Բնական կրկնակի աղետից` երկրաշարժից եւ ցունամիից զոհվածների եւ այսօրվա դրությամբ անհետ կորած համարվող մարդկանց թիվը գերազանցել է 21 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG