Մատչելիության հղումներ

Ինտերնետային հասցեների վերահսկող մարմինը հաստատում է .xxx դոմեյնը


Հատկացվող անունների եւ թվերի ինտերնետային կորպորացիան (ICANN) ուրբաթ օրը հավանություն է տվել առաջին աստիճանի .xxx դոմեյնային անունը պոռնոգրաֆիական եւ էրոտիկ բովանդակությամբ կայքերի համար օգտագործելու առաջարկին։

Այսպիսով, .com, .net, .org, .am եւ .ru առաջին աստիճանի դոմեյնների կողքին գոյության իրավունք են ստանում նաեւ .xxx դոմեյնում գրանցվելիք կայքերը։

Այս առաջարկը .xxx դոմեյնի ստեղծման աջակիցների եւ հակառակորդների միջեւ հակասությունների թեմա է արդեն մեկ տասնամյակ։

Աջակիցները պնդում են, որ .xxx դոմեյնի առկայությունը ծնողների եւ սերվերների ադմինիստրատորների համար ավելի դյուրին կդարձնի անպատշաճ, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքերի արգելափակումը։

Մինչդեռ հակառակորդները, ովքեր հիմնականում պոռնոգրաֆիական բովանդակության թողարկող ընկերությունների ներկայացուցիչներն են, պնդում են, որ այսպիսով փորձ է արվում ճնշել եւ դժվարամատչելի դարձնել իրենց արտադրանքը։

ICANN-ի որոշումից դժգոհ են նաեւ տարբեր կրոնական համայնքները, որոնք պնդում են, թե այսպիսով փորձ է արվում օրինականացնել պոռնոգրաֆիական կայքերի բովանդակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG