Մատչելիության հղումներ

Եգիպտոսում սահմանադրական հանրաքվե է անցկացվում


Եգիպտացիները մեծ ոգեւորությամբ մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որն իրականացվում է փետրվարին այդ երկրի ավտորիտար նախագահ Հոսնի Մուբարաքին իշխանությունից հեռացնելու արդյունքում:

Արաբական լիգայի նախագահ, եգիպտացի Ամր Մուսան ողջունել է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հանրաքվեին:

Հանրաքվեի կարեւորագույն փոփոխություններից է նախագահի պաշտոնավարումը ընդամենը երկու ժամկետով սահմանափակելը:

Երկրի ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկը` Մահմեդական եղբայրությունը, հայտարարել է, որ աջակցում է բարեփոխումների ծրագրին, մինչդեռ ժողովրդավարական բարեփոխումներին կողմ արտահայտվող ուժերը ընտրողներին կոչ են արել մերժել հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունները, քանի որ դրանք «բավական հեռու չեն գնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG