Մատչելիության հղումներ

Ճապոնիան փորձում է վերականգնել վթարված ատոմակայանի էլեկտրամատակարարումը


Ճապոնացի ճարտարագետները շարունակում են աշխատանքները անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վթարի ենթարկված Ֆուկուշիմայի ատոմակայանում էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Իշխանությունները հույս ունեն, որ էլեկտրասնուցումը վերականգնելուց հետո հնարավոր կլինի վերագործարկել ատոմակայանի գերտաքացած ռեակտորների հովացման համակարգը եւ կանխել ռադիացիայի հնարավոր արտաժայթքումը:

Մարտի 11-ին, ժամը 14:46-ին տեղի ունեցած 9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի արդյունքում ավելի քան 7 հազար 200 մարդ է զոհվել, անհետ կորած է համարվում 11 հազար մարդ:

Երկրաշարժն ու ցունամին նաեւ մեծապես վնասել են Տոկիոյից 250 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Ֆուկուշիմա ատոմակայանի 6 ռեակտորներից 4-ը: Ատոմակայանի շրջակայքից հարյուր հազարավոր մարդիկ են տարհանվել:

Ատոմակայանում ստեղծված իրավիճակը արդեն իսկ գնահատվել է որպես վատթարագույնը` 1986 թվականին ուկրաինական Չերնոբիլի ատոմակայանի աղետից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG