Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների ցույցերը Բահրեյնում շարունակվում են


Բահրեյնում շիա մահմեդական ընդդիմության հազարավոր կողմնակիցներ այսօր բողոքի ցույցեր են անցկացրել Սիտր եւ Դիրազ քաղաքներում` չնայած հավաքներ անցկացնելու իշխանությունների արգելքին:

Սուննի թագավարական ընտանիքի իրավունքների սահմանափակում եւ քաղաքական բարեփոխումներ պահանջող ցուցարարները վանկարկում էին հակաիշխանական կարգախոսներ:

Այսօր Սիտրում տեղի է ունեցել անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից երեկ սպանված ընդդիմադիր ցուցարարներից մեկի հուղարկավորության արարողությունը:

Ընդդիմության եւս երկու ակտիվիստներ եւ ոստիկանության երեք ներկայացուցիչներ զոհվել էին մայրաքաղաք Մանամայում երեկ տեղի ունեցած բախման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG