Մատչելիության հղումներ

Եմենում արտակարգ դրություն է հայտարարվել


Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհն այսօր հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին:

Մայրաքաղաք Սանայում այսօր հատուկ ծառայությունների զինծառայողները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ` սպանելով առնվազն 30 մարդու: Վիրավորների թիվն անցնում է հարյուրից:

Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընդդիմադիր ուժերը բողոքի ցույցեր են անցկացնում ոչ միայն Սանայում, այլեւ մյուս քաղաքներում` պահանջելով երկրիրը երեք տասնամյակից ավելի ղեկավարող նախագահ Սալեհի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG