Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը կներգրավվեն միջազգային փորձագետներ


Մեծամորի ատոմակայանը:

Մեծամորի ատոմակայանը:

Ճապոնիայում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետեւանքով «Ֆուկուշիմա» ատոմակայանում ստեղծված իրավիճակը ատոմակայաններ ունեցող բոլոր երկրներին ստիպում է միջոցառումներ ձեռնարկել դրանց անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն զուտ ատոմակայանը, այլ նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ատոմակայանի անխափան գործունեությունը», - հինգշաբթի օրը Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Եվ մենք լրացուցիչ եւս մեկ անգամ քննության առարկա կդարձնենք այս խնդիրը` հրավիրելով միջազգային էքսպերտներին` ստանալու նաեւ նրանց գնահատականները, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք` բարձրացնելու մեր ատոմակայանի անվտանգությունը», - ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Ճապոնիային պատուհասած աղետից հետո Գերմանիան, օրինակ, կանգնեցրել է երկրի տարածքում գործող ամենահին 7 միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ Չինաստանը սառեցրել է միջուկային ատոմակայանների կառուցման ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG