Մատչելիության հղումներ

Եմենում անվտանգության ծառայությունները կրակ են բացել ցուցարարների վրա, կան զոհեր


Բուժաշխատողների եւ ականատեսների վկայությամբ, Եմենի անվտանգության ծառայությունները մայրաքաղաք Սանաայում կրակ են բացել ցուցարարների վրա` սպանելով առնվազն 3 մարդու: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին:

Արյունալի միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հազարավոր ցուցարարները փորձել են ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո երթով դուրս գալ Սանաա համալսարանի մերձակա հրապարակից, որտեղ նրանք արդեն մեկ ամիս ճամբար են դրել` 32 տարի երկիրը ղեկավարող նախագահ Ալի Աբդալա Սալեհի հրաժարականի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG