Մատչելիության հղումներ

Լիբիան պատրաստ է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջները


Լիբիայի արտգործնախարարը այսօր հայտարարել է, որ Լիբիան ընդունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւը եւ պատրաստ է կատարել դրա պահանջները, ուստի անհապաղ դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները եւ պատրաստ է երաշխավորել մարդու իրավունքները:

«Լիբիան պատրաստ է բանակցել բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են Լիբիայի տարածքային ամբողջականությունը, - նշել է նա:

«Մենք նաեւ մեր ափսոսանք ենք հայտնում բանաձեւում Լիբիայի պետության նկատմամբ ընդունած որոշ դրույթների, մասնավորապես, թռիչքազերծ գոտի սահմանելու մասին, ինչը վնաս է հասցնելու Լիբիայի ժողովրդին», - հավելել է նախարարը:

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG