Մատչելիության հղումներ

Ոստիկանության տվյալներով ընդդիմության հանրահավաքին 9,000 մարդ է մասնակցել


Հայաստանի ոստիկանության կայէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, մարտի 17-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին մասնակցել է 9 հազար մարդ:

«Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի եւ Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթեւեկությունը», - արձանագրում է ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ հանրահավաքի ավարտից հետո` ժամը 18.30-ի սահմաններում, կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Օպերայի հրապարակ:

«Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մատենադարանի հարթակից հնչեցրած իր ելույթում հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների թիվը հասնում է100 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG