Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Սերժ Սարգսյանին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG