Մատչելիության հղումներ

logo-print

Իշխող կուսակցության փոխնախագահը դրական է գնահատում ընդդիմության ակտիվացումը


Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, հինգշաբթի օրը ընդդիմության կողմից Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի արդյունքում «կշիռների որեւէ փոփոխություն» տեղի չի ունեցել:

«Ընդդիմության ակտիվությունը դրական եմ գնահատում: Ընդդիմությունը պիտի իրոք իր դերակատարումը ունենա երկրի կյանքում», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Գալուստ Սահակյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` մոտ ապագայում հնարավո՞ր է իշխանափոխություն, Գալուստ Սահակյանը պատասխանեց` չեմ կարծում:

«Ցանկությունները պետք է տարբերակել իրական իրավիճակներից: Չեմ կարծում, ընդհանրապես, որ որեւէ կշիռների փոփոխություն է կատարվում», - պարզաբանեց Հանրապետականի փոխնախագահը:

Գալուստ Սահակյանը, ով նաեւ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, հայտարարեց, որ ընդամենը 1 տարուց Ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենալու, եւ այդ ժամանակ պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժը իրականում ինչ կշիռ ունի:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG