Մատչելիության հղումներ

Լարա Ֆաբիանը Երեւանում է


Լարա Ֆաբիանը արգործնախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ

Լարա Ֆաբիանը արգործնախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ

Մարտի 15-ից մինչեւ ապրիլի 21-ը Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն 100-ից ավելի միջոցառումներ: Մարտի 18-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գալա համերգը կանցնի հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ:

Ունենալով բելգիական եւ իտական արմատներ` 90-ական թվականերին Լարա Ֆաբիանը տեղափոխվել եւ այժմ էլ բնակվում է Կանադայում: Հայերի ու Հայաստանի մասին երգչուհին շատ է լսել: Գիտի, որ Ֆրանսիան ու Հայաստանը բարեկամներ են, եւ որ հայ արվեստասերները հետաքրքրված են նաեւ ֆրանսիական արվեստով:

Ֆաբիանը բազմալեզու երգչուհի է: Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին ու իսպաներենին, բայց այ հայկական ոչ մի բառ չգիտի, խոստանում է Հայաստան հաջորդ այցի ընթացքում հայ հադիսատեսի համար հայերեն երգ կատարել:

XS
SM
MD
LG