Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում տիեզերանավի թռիչք է իրականացվել


Իրանը հայտարարել է, որ հաջողությամբ Երկրի ուղեծիր է դուրս բերել կենդանի էակների համար նախատեսված տիեզերանավ:

IRNA գործակալության հաղորդմամբ, տիեզերական ապարատը Երկրից 120 կիլոմետր հեռավորությամբ ուղեծիր է դուրս բերվել երեքշաբթի օրը: Տիեզերագնացության զարգացման ծրագրով նախատեսված հաջորդ քայլը կենդանի էակներ տիեզերք ուղարկելն է:

Իրանը պարբերաբար հաղորդում է ազգային տիեզերական ծրագիրը հաջողությամբ իրականացնելու մասին: Արեւմուտքը, սակայն, մտավախություն ունի, որ այդ ծրագիրը կարող է հետապնդել նաեւ ռազմական նպատակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG