Մատչելիության հղումներ

Մերկելը խոստանում է արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, խոստացել է արագացնել անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին: Գործընթացը տեղի է ունենալու Ճապոնիայում ԱԷԿ-ի վթարի կապակցությամբ գերմանական միջուկային ծրագրի վերանայման համատեքստում:

Այս շաբաթ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան երեք ամսով կանգնեցնում է ամենահին միջուկային ռեակտորների աշխատանքը:

Միջուկային էներգետիկայի զարգացման նպատակահարմարության շուրջ կասկածները աճում են ամբողջ աշխարհում: Չինաստանն այսօր որոշել է դադարեցնել նոր ատոմակայանների նախագծման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG