Մատչելիության հղումներ

logo-print

Ճապոնիան կրկին փորձում է հովացնել ռեակտորները


Ռազմական ուղղաթիռը ջուր է լցնում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա

Ռազմական ուղղաթիռը ջուր է լցնում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա

Ճապոնիան շարունակում է ջանքեր գործադրել` մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված ատոմակայանում հնարավոր մեծամասշտաբ աղետը կանխելու ուղղությամբ:

Ռազմական ուղղաթիռներով ջուր է լցվում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա, որտեղ խափանվել է հովացման համակարգը, ինչը կարող է հանգեցնել ատոմային վառելիքի ձողիկների հալմանը: Պաշտոնյաներն ասում են, որ 3-րդ ռեակտորում ճնշումը շարունակ աճում է, եւ վառելիքի մեջ պարունակվող պլուտոնիումի պայթյունը կարող է էլ ավելի մեծ աղետի պատճառ դառնալ:

Ատոմակայանի մյուս էներգաբլոկերում նույնպես վիճակը շարունակում է վտանգավոր մնալ:

Իշխանությունները ատոմակայանին հարող տարածքներից տարհանել են հարյուր հազարավոր մարդկանց։ Լրատվական գործակալությունները ընդգծում են, որ երկրաշարժի առաջին իսկ վայրկյաններից բոլոր ռեակտորների աշխատանքը մեխանիկորեն դադարեցվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG