Մատչելիության հղումներ

Լիբիայի բանակը վերջնագիր է ներկայացնում ապստամբներին


Լիբիայի բանակը երկրի նախագահ Մուամար Քադաֆիի դեմ ապստամբած ուժերի կենտրոնակայանը հանդիսացող Բենգազի քաղաքի բնակիչներին կոչ է արել հեռանալ այն վայրերից, որտեղ ապաստանում են ապստամբները:

Երկրի նախագահ Մուամար Քադաֆին հայտարարել է, թե չի սպասում, որ Բենգազիում մարտեր տեղի կունենան:

Քադաֆիի ռեժիմի դեմ դուրս եկած լիբիացի դիվանագետ Իբրահիմ Դաբաշին Նյու Յորքում լրագրողներին ասել է, թե միջազգային հանրությունը ընդամենը 10 ժամ ունի Քադաֆիի զորքերի դեմ քայլեր ձեռնարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG