Մատչելիության հղումներ

Բահրեյնում երեկվա բախումների զոհերի թիվը հասել է հինգի


Երեկ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ոստիկանության եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է հինգի:

Մայրաքաղաքի կենտրոնական հիվանդանոցի բժիշկների հաղորդմամբ, անվտանգության ուժերը դիրքավորվել են հիվանդանոցում, ինչն անհամեմատ դժվարացնում է վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի թագավորների հետ` իր մտահոգությունը հայտնելով տեղի ունեցած բռնությունների առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG