Մատչելիության հղումներ

Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պտեսկոտն ու Աքսել Ֆիշերը մարտի 16-ին հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեվոն Տեր-Պետրոսյանի հետ։

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որ նշված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ»:

Ըստ հաղորդագրության՝ հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաև մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG