Մատչելիության հղումներ

Հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվել են մեկական գերի փոխանակել


Մարտի 17-ին Աղդամի հատվածում հայկական ու ադրբեջանական կողմերը գերիներ կփոխանակեն:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Նա նշեց, որ ադրբեջանցի գերուն Լեռնային Ղարաբաղում են հանձնելու ադրբեջանական կողմին, քանի որ նա Ղարաբաղի շրջանում էր գերի ընկել:

Կարապետյանը ելնելով անվտանգությունից՝ չհրապարակեց Ադրբեջանին հանձնվող գերու տվյալները:

Ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ղեկավար Իլահա Հուսեյնովային հայտնում են, որ պայմանավորվածության համաձայն Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի մեկ ռազմագերի, իսկ Ադրբեջանը՝ մեկ քաղաքացիական անձի:

Ավելի ուշ, ադրբեջանական APA գործակալությունը հաղորդեց, որ Ադրբեջան է վերադառնալու սերժանտ Անար Հաջիեւը։ Ադրբեջանական կողմը հանձնելու է Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանին։

Այս մասին լրատվական գործակալությանը հայտնել է ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Շաին Սաիլովը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Հայաստանում երկու ադրբեջանցի ռազմագերի կա, իսկ Ադրբեջանը գերության մեջ է պահում Հայաստանի 12 քաղաքացիների։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG