Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Երեւան կժամանի ԵԱՀԿ-ի գործող նախագահը


Մարտի 17-19-ը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երեւանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG