Մատչելիության հղումներ

Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կնվագի Հանրապետության հրապարակում: Հոբելյանական համերգին մասնակցելու կգան Պլասիդո Դոմինգոն, Յուրի Բաշմետը եւ այլ միջազգային աստղեր:

Տարին հոբելյանական է նաեւ նվագախմբի համար. լրանում է ֆիլհարմինիկի 85 ամյակը: Աշնանը մեծ հյուրախաղեր են ծրագրված Ճապոնիայում` 17 համերգ, սակայն վերջին աղետալի դեպքերից հետո պետֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վստահ չէ, որ համերգները կկայանան:

XS
SM
MD
LG