Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունն աջակցում է հայաստանյան մասնագիտական քոլեջների զարգացմանը


Եվրամիության ֆինանսական աջակցության շնորհիվ առաջիկայում Հայաստանի 12 մասնագիտական քոլեջներ կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, դրանցից 10-ը` մարզերում եւ 2-ը` Երեւանում:

2007-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքերի համար, հատկացվել է շուրջ 1,6 միլիարդ դրամ, նույնքան գումար կհատկացվի քոլեջների կահավորման, լաբորատոր սարքավորումների եւ համակարգիչների ձեռք բերման համար:

Նախագծի նպատակն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող միջին եւ նախնական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններ, որոնք պատրաստելու են տարածաշրջանին անհրաժեշտ մասնագետներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստե քոլեջների ղեկավարներին ու դասախոսներին:

XS
SM
MD
LG