Մատչելիության հղումներ

Բահրեյնում անվտանգության ծառայությունները ուժ են կիրառել ցուցարարների դեմ


Անվտանգության ծառայությունները եւ զինված ուժերը զրահապատ մեքենաների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակից քշել են հարյուրավոր ցուցարարներին: Ցուցարարների հաղորդմամբ, առնվազն 2 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Հիմնականում շիա մահմեդականներից բաղկացած ցուցարարները երկրի սուննի իշխանություններից քաղաքական բարեփոխումներ են պահանջում:

Երեքշաբթի օրը Բահրեյնի թագավորը երկրում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG