Մատչելիության հղումներ

logo-print

Նոր հրդեհ Ֆուկուշիմայի ատոմակայանում


Սպիտակ գոլորշու արտաժայթքում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ էներգաբլոկից

Սպիտակ գոլորշու արտաժայթքում Ֆուկուշիմայի ատոմակայանի 3-րդ էներգաբլոկից

Անցած գիշեր կրկին հրդեհ է բռնկվել Ֆուկուշիմայի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում: Անցած ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժից հետո սա այս էներգաբլոկում բռնկված երկրորդ հրդեհն է:

Ճապոնական Կիոդո գործակալության փոխանցմամբ, տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ատոմակայանի մյուս էներգաբլոկերում նույնպես վիճակը շարունակում է վտանգավոր մնալ: Այս գիշեր երրորդ էներգաբլոկից կրկին սպիտակ գոլորշու արտաժայթքում է տեղի ունեցել:

Ռադիացիայի մակարդակը ատոմակայանի շրջակայքում հասել էր վտանգավոր աստիճանի, եւ ատոմակայանի աշխատակիցները մի քանի ժամով տարհանվել էին, սակայն այժմ նրանք վերադարձել են` փորձելով ապահովել վնասված ատոմակայանի էներգաբլոկների սառեցումը:

Մարտի 11-ին Ճապոնիայում 9 բալանոց երկրաշարժի, ապա դրան հաջորդած ցունամիի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 2700-ը, ենթադրվում է, որ այն կհասնի առնվազն 10 հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG