Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության «Խիզախ կին» մրցանակը այս տարի հետմահու շնորհվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյան Կոստանյանին` «հաշվետու եւ թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը երեքշաբթի օրը մրցանակը հանձնեց անցած աշնանը մահացած Ամալյա Կոստանյանի եղբորը` Հովիկ Կոստանյանին:

Դեսպան Յովանովիչը մրցանակը հանձնում է Ամալյա Կոստանյանի եղբորը` Հովիկ Կոստանյանին:
«Ամալյա Կոստանյանը շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում եւ իր գործունեությամբ փոխանցել է կյանքի հիմնական ուղերձը, այն է՝ կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել բոլորս», - իր ելույթում ընդգծեց Մարի Յովանովիչը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության «Խիզախ կին» մրցանակը տրվում է երկրորդ անգամ. անցած տարի դրան արժանացել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG