Մատչելիության հղումներ

Թուրք հասարակությունը պետք է «դեմքով շրջվի դեպի իր պատմությունը»


Չենգիզ Աքթայը (ձ) ելույթ է ունենում կոնֆերանսում: Երեւան, 15-ը մարտի, 2011թ.

Չենգիզ Աքթայը (ձ) ելույթ է ունենում կոնֆերանսում: Երեւան, 15-ը մարտի, 2011թ.

Ստամբուլի Բահչեշեհիր համալասրանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, թուրքական Turkish Daily եւ Vatan թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «շատ կարեւոր է, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները հիշեն, թե ինչ է կատարվել իրենց երկրում անցած դարի սկզբին»:

Նշենք նաեւ, որ Չենգիզ Աքթարը «Ներման արշավ» խմբի անդամ է, որը նախաձեռնվեց 2008 թվականին մի խումբ թուրք մտավորականների ջանքերով:

«Որպեսզի հետո մի օր որոշենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որովհետեւ այսօր Թուրքիայում հիշողության, կարելի է ասել, տոտալ կորուստ է ոչ միայն կապված Հայոց ցեղասպանության հետ, այլ` գրեթե ամեն ինչի: Թուրքական նոր հանրապետությունը ստեղծված է շատ յուրահատուկ հիմքերի, շատ յուրահատուկ ձեւակերպման վրա: Պետք է ասեմ, որ թուրքական պետության սահմանման մեջ որեւէ տեղ չկա հայերի, հույների եւ ոչ-մահմեդական այլ ազգերի համար: Բայց այս արհեստական միացությունը այսօր իր վերջին է գալիս, եւ թուրքական հասարակությունը դանդաղորեն վերականգնում է իր անցյալը», - ասաց նա` ընգծելով. - «Շատ կարևոր է թուրքական հասարակության համար դեմքով շրջվել դեպի իր պատմությունը, պատշաճ կերպով հասկանալ, թե իրականում ինչ է եղել, դառնալ իրական ժողովրդավարական հասարակություն»:

Աքթարի խոսքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում թուրքական հասարակությունում, նաեւ օրինաչափ է. - «Թուրքական հասարակությունը պետք է ընթանա հիշողության վերականգնման, իրականության փնտրտուքի միջով, որպեսզի դառնա իրապես հասուն եւ ժողովրդավարական: Եվ պետք է ասեմ, որ նման գործընթաց ներկայումս ընթանում է ու կառավարությունը որեւէ կապ չունի դրա հետ: Դա լիովին հասարակական գործընթաց է»:

Թուրք քաղաքագետի ներկայացմամբ, այսօր Թուրքիայում անցյալը ճանաչելու, ընդունելու գործընթացն շատ ավելի արագ է ընթանում, քան որեւէ մեկը կարող էր պատկերացնել. - «Այդ գործըթնացը ավելի արագ է ընթանում, քան անցյալում որևէ մեկը կարող էր սպասել: Ես նկատի ունեմ, որ այն ամենը ինչ տեղի էունեցել հայերի, գնչուների, հույների, ասորիների, նեստորականների, հրեաների հետ: Կարծում եմ` հիմա ջինը շշից դուրս է եկել, եւ նա այլեւս չի ցանկանում ետ վերադառնալ: Եվ սա ճիշտ ընթացք է: Կարծում եմ նաև, որ հայ հասարակությունը նույնպես պետք է մաս կազմի այս գործընթացին, միանա թուրքերին` ճշմարտության փնտրտուքում եւ հաշտության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG