Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում նույնպես կարելի է TOEFL հանձնել


Այս տարվա սկզբին Երեւանի պետական համալսարանը ստացել է անգլերենի իմացության TOEFL (Test of English as a Foreign Language) քննություն անկացնելու իրավունք` դառնալով Հայաստանում այս քննությունն ընդունող երրորդ կենտրոնը: TOEFL հանձնել հարկավոր է ոչ միայն արեւմուտքի բուհեր, այլեւ հայաստանյան բուհերի ասպիրանտուրա ընդունվելու համար:

Երեւանի պետական համալսարանը ձեռք է բերել ինտերնետի միջոցով անկացվող TOEFL IBT թեստի արտոնագիր, որն այսօր ամենակիրառելի տարբերակն է, քանի որ ապահովում է առավելագույն օբյեկտիվություն: ԵՊՀ-ն կանցկացնի նաեւ TOEFL PBT` թղթային թեստը, որի միավորները Հայաստանից դուրս օգտագործել հնարավոր չի լինի:

Նոր քննության կապակցությամբ` ԵՊՀ-ն թարմացրել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլետում գտնվող համակարգիչների սրահը. 30 մարդ միաժամանակ հնարավորություն ունեն հանձնել քննությունը:

Մինչեւ այս տարի Հայաստանում TOEFL քննությունը անցկացնում էին միայն IREX կազմակերպությունը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը: Քննությունը հանձնելու համար պետք էր մոտ մեկ-երկու ամիս առաջ գրանցվել, քանի որ երկու կենտրոններում էլ թեստը հանձնել կարող են սահմանափակ թվով մարդիկ:

XS
SM
MD
LG