Մատչելիության հղումներ

ՆՓԱԿ-ում բացվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Սիմուլակրում» խորագիրը: Ցուցահանդեսում նկարիչը համաշխարհային արվեստի 33 տարբեր հեղինակների ոճով կրկնօրինակել է 17-րդ դարի հանրահայտ հոլանդացի նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջողով աղջիկը» կտավը:

Վերմեերի հանրահայտ աղջկան Նարեկ Ավետիսյանը պատկերել է Մոդիլիանիի, Դալիի, Շագալի, Սարյանի, Մինասի եւ այլ մեծանուն նկարիչների ոճերով` ընտրելով իրեն առավել հոգեհարազատ հեղինակների:

«Սիմուլակրում» լատիներենից թարգմանաբար նշանակում է նմանակում, կրկնօրինակում: Սա արվեստի բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից եւ այն ուղեկցող երաժշտությունից. անիմացիոն տեսաշարը ցույց է տալիս պատկերների վերածվելը մեկը մյուսին, իսկ երաժտությունը հեղինակել է Վահան Արծրունին:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 30-ը:

XS
SM
MD
LG