Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Բահրեյնում գտնվող օտարերկրյա զորքերին


Միացյալ Նահանգները կոչ են անել Սաուդյան Արաբիային եւ Պարսից ծոցի այլ երկրներին` զսպվածություն դրսեւորել, երբ իրենց զորքերը կմտնեն Բահրեյն` այդ երկրի իշխանությունների խնդրանքով:

Վաշինգտոնը նշել է, որ ներխուժում չի համարում երեկ Սաուդյան Արաբիայի շուրջ հազար զինծառայողների կողմից Բահրեյնի սահմանի հատումը: Դա Պարսից ծոցի երկրների համագործակցության կազմակերպության խորհրդի որոշմամբ Բահրեյն ուղարկվելիք օտարերկրյա զինվորական կոնտինգենտի առաջին խումբն է:

Բահրեյնի ընդդիմությունը, սակայն, «չհայտարարված պատերազմ» է որակել այդ քայլը:

Իրանը «անթույլատրելի» եւ «իրավիճակը էլ ավելի բարդացնող» է որակել օտարերկրյա զորքերի ներկայությունը Բահրեյնում:

Երկրի իշխանությունները հարեւան երկրներից օգնություն էին խնդրել անցած շաբաթավերջին մայրաքաղաք Մանամայում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումից հետո:

Բահրեյնի շիա մահմեդական ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը եւ սուննի թագավորական ընտանիքի իշխանության սահմանափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG