Մատչելիության հղումներ

Քադաֆին ցնցված է իր եվրոպացի նախկին ընկերների «դավաճանությամբ»


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հայտնել է, որ ցնցված է իր եվրոպացի նախկին ընկերների` առաջին հերթին, երկրի գլխավոր առեւտրային գործընկեր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, «դավաճանությամբ»:

Իտալական Il Giornale թերթում այսօր հրապարակված հարցազրույցում Քադաֆին դատապարտել է Լիբիայի օդային տարածքը ավիաթռիչքների համար արգելված գոտի հայտարարելու` Արեւմուտքի մի շարք երկրների պահանջը:

Լիբիայի առաջնորդը հայտարարել է, որ ապստամբությունն իր դեմ դատապարտված է եւ բացառել է ապստամբների հետ որեւէ բանակցությունների հնարավորությունը: Վերջիններս, նրա ձեւակերպմամբ «Ուսամա բեն Լադենի հետ կապ ունեցող ահաբեկիչներ են»:

Քադաֆին ասել է, որ իրեն հավատարիմ զորքերը շարունակում են շարժվել դեպի երկրի արեւելյան շրջանները, որոնք նախկինում վերահսկում էին ասպտամբները, եւ պնդել է, որ Լիբիայի բնակչության մեծ մասը պաշտպանում է իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG