Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի Համայնքների եւ Լորդերի պալատների նախագահների հետ


Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Մարտի 15-ին Լոնդոնում Հայաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, այդ թվում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի եւ Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման, հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հանդիպումներում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG